11 / Հունվար / 2022 : 14-16

«Որևէ մեկն այդ ամենը չի հերքում». Արման Սարգսյանը՝ Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթղթի մասին

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հերթական անգամ հայտարարեց, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայ զինվորներն իրենց զբաղեցրած դիրքերից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հետ են քաշվել ոչ թե բանավոր, այլ գրավոր փաստաթղթի հիման վրա, որը ստորագրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Արդեն նիստի ավարտից հետո խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։

«Այս մասին պարոն Մանուկյանն արդեն որերորդ անգամ խոսում է։ Որևէ մեկն այդ ամենը չի հերքում, պարոն Մանուկյանն էլ հստակ ասաց»,- նշեց Արման Սարգսյանը:

Դիտվել է 10837անգամ
Վերջին լուրեր