Չինաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 1 մարդ

Անցած 1 օրվա ընթացքում Չինաստանում ի հայտ է բերվել կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք, ապաքինվել է 43 պացիենտ, մահվան դեպք չի արձանագրվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Չինաստանի առողջապահական հարցերով պետկոմիտեին։
Անցած 1 օրում գրանցված միակ դեպքը եղել է բերովի։ Ընդհանուր առմամբ Չինաստանում մինչ օրս ի հայտ է բերվել կորոնավիրուսային վարակի 1671 բերովի դեպք, 464 մարդ դեռևս հիվանդ է, 7-ը գտնվում են ծանր վիճակում, 1207 պացիենտ ապաքինվել է։ Արտերկրից Չինաստան ժամանած որևէ վարակակիր չի մահացել։
Երկրում մինչ օրս գրանցվել է վարակման ընդհանուր 82 875 դեպք, մահացել է 4633 մարդ։ 77 685 մարդ ապաքինվել է, 557-ը դեռևս հիվանդանոցներում են։