11 / Հունվար / 2022 : 17-36

Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում․ հայ զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։


Դիտվել է 54180անգամ
Վերջին լուրեր