11 / Հունվար / 2022 : 19-16

Ադրբեջանական զինուժն արեւելյան ուղղությամբ հրետանային միջոցներ եւ ԱԹՍ-ներ է կիրառել․ կա 3 վիրավոր․ ՊՆ

Հունվարի11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։

Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։

Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։

Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

ՀՀ ՊՆ
Դիտվել է 65026անգամ
Վերջին լուրեր