12 / Հունվար / 2022 : 10-29

Հակառակորդի կրակից զոհված Արթուր Մխիթարյանը Գյումրիից էր

Հունվարի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանով զոհված Արթուր Արտյոմի Մխիթարյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից էր։ Բանակ զորակոչվել էր երեք ամիս առաջ։ Ապրում էր ծնողների, քրոջ ու եղբոր հետ: Նրա հայրը պայմանագրային զինծառայող է։


Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Հայկական կողմն ունի նաեւ երկու վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։



Հունվարի 11-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
Դիտվել է 43048անգամ
Վերջին լուրեր