12 / Հունվար / 2022 : 12-43

«Սիրով կնդունենք նվեր կամ գոնե զգալի զեղչ»․ «Երազի Տուն» Մանկական Վերականգնողական Կենտրոն-2-ը ունի ջեռուցման համակարգի տեղադրման կարիք

Ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խնդրում եմ տարածել, նշել մարդկանց կամ ընկերությունների, որոնք կարող են մեզ աջակցել։

«Երազի Տուն» Մանկական Վերականգնողական Կենտրոն-2-ը ունի ջեռուցման համակարգի տեղադրման կարիք։

Տեղադրված են կոնդիցիոներներ, որոնք չեն տաքացնում, կենտրոնում ցուրտ է, գումարն անիմաստ վատնվում է։

Շենքում, որը գտնվում է Տիգրան Մեծ 53 հասցեյում` կա գազաֆիկացում:

Անսահման շնորհակալ կլինենք այն բարերարին, ով մեզ կօգնի, որ 850-ից ավել երեխաներ տաք պայմաններում անցնեն իրենց թերապիաները։

Սիրով կնդունենք նվեր կամ գոնե զգալի զեղչ, քանի որ բարդ օրեր են և ամեն լուման գնալու է հաշմանդամություն ունեցող երեխաների բուժման գումարից։

Կանխավ շնորհակալ եմ տարածելու համար»։



Դիտվել է 16078անգամ
Վերջին լուրեր