12 / Հունվար / 2022 : 13-56

Օմիկրոն շտամի բռնկումից հետո COVID-19-ը կարող է վերածվել սեզոնային վարակի․ Բիլ Գեյթս

նավիրուսի Օմիկրոն շտամի համընդհանուր տարածումը կարող է հանգեցնել վարակների թվի նվազմանը և COVID-19-ի անցմանը սեզոնային հիվանդությունների կատեգորիայի։ Այսպիսի կարծիք է հայտնել Microsof կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը։

Նա ընդգծել է, որ Օմիկրոն շտամի տարածումը լուրջ ճնշում է գործադրում նրա առողջապահական համակարգի վրա։ «Հիվանդության ամենածանր դեպքերը կլինեն չպատվաստված մարդկանց մոտ»,- ասել է նա։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Օմիկրոն տարբերակի շնորհիվ շատերի մոտ կզարգանա իմունիտետ կորոնավիրուսի նկատմամբ, որը կտևի առնվազն մեկ տարի։

«Հենց որ Օմիկրոն շտամով վարակման բռնկում տեղի ունենա, տարվա ընթացքում վարակների թվի նվազում կլինի, և COVID-19-ը կարող է բուժվել սեզոնային գրիպի պես», - ասել է Գեյթսը: «Վաղ, թե ուշ մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ մեզ անհրաժեշտ կլինի տարին մեկ անգամ պատվաստել կորոնավիրուսի դեմ»,- ասել է նա։ Գեյթսի խոսքով՝ այս պահին վարակի ավելի վարակիչ շտամի ի հայտ գալու նախադրյալներ չկան, սակայն չպետք է բացառել դրա առաջացման հավանականությունը։
Դիտվել է 17908անգամ
Վերջին լուրեր