12 / Հունվար / 2022 : 16-39

Արցախյան առաջին պատերազմի առաջին կին հրամանատար, փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ․ անհրաժեշտ է դրամական աջակցություն

Hovhannes Chardakhlvetsi-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ընկերներ, Արցախյան առաջին պատերազմի առաջին կին հրամանատար, Հայոց բանակի պահեստազորի փոխգնդապետ, բազմաթիվ վիրավոր մարտիկների կռվի դաշտից դուրս հանած, Չարդախլվեցի Անահիտ Մարտիրոսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Անհրաժեշտ է շտապ բժշկական միջամտություն։ Խնդրում եմ Ձեզ, միասին օգնենք տիկին Անահիտին կամ ինչպես ինքն է ասում ընկեր Անահիտին` ոտքի կանգնելու։

Վստահ եմ իմ ընկերները հայրենիքի, հայրենյաց զինվորի մասին միայն ճոխ սեղանաճառեր ասողներ չեն, այլ գործով իրենց սերն ու հարգանքը ապացուցողներ։

Ստորեւ ՎՏԲ բանկում բացված հաշվեհամարներն են.



Ռուբլի-16079003104350

Եվրո-16079003104349

Դոլար-16079003104348

Հ.գ. ընկեր Անահիտի մասին հոդվածները կտեղադրեմ մեկնաբանություններում կամ ուղղակի փնտրեք համացանցում»։
Դիտվել է 25852անգամ
Վերջին լուրեր