Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հունվար / 2022 : 19-00

Ադրբեջանցիները առևանգե՞լ են Տեղ համայնքի հովվին և ոչխարներին

Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ մոտ մեկ ժամ առաջ Սյունիքի մարզի Տեղ համայնքից ադրբեջանցի զինծառայողները առևանգել են գյուղի հովվին և ոչխարներին։

Տեղեկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ, որը առաջարկեց համբերել. «Հլը, սպասեք էլի, ժողովուրդ ջան»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, համայնքի ղեկավարը երկմտելով պատասխանեց՝ ոչ:

Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է, պարզապես, ինքը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում գյուղում, պաստասխանեց. «Ամեն ինչից էլ տեղյակ եմ»:
Դիտվել է 22142անգամ
Վերջին լուրեր