14 / Հունվար / 2022 : 10-45

Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակի ընկնելու հետևանքով Հայաստանի 2 քաղաքացի է մահացել


Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակի պոկվելու և ընկնելու հետևանքով մահացել են Հայաստանի 2 քաղաքացիներ:

Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Հյուրանոցում անսպասելի ընկել է վերելակը, երկու տուժած հայերն էլ բանվորներ են, նրանք զբաղվել են վերելակի վերանորոգմամբ, որը նախատեսված է հյուրանոցի անձնակազմի համար։


Արտակարգ պատահարի նախնական պատճառը անվտանգության կանոնների խախտումն է։

Մոսկվայի դատախազությունը հետաքննություն է սկսել, իսկՌուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության քննիչները քրեական գործ են հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 238 գոդվածի հատկանիշներով («Ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության սահմանված պահանջներին»):

Դիտվել է 32017անգամ
Վերջին լուրեր