Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունվար / 2022 : 13-02

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա

Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ կկայանա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։







Երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների մասին անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Վերջինս տեղեկացրել էր նաև Երևանի և Ստամբուլի միջև չարտերային ավիաչվերթներ բացելու մասին:

Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն հայտարարել է, որ թուրքական Pegasus ավիաընկերությունը մոտ ապագայում կսկսի չվերթներ իրականացնել Ստամբուլի և Երևանի միջև:
Դիտվել է 5109անգամ
Վերջին լուրեր