Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հունվար / 2022 : 16-28

Մահացել է ռուս հայտնի դերասանուհի Անաստասիա Վոզնեսենսկայան՝ Անդրեյ Մյագկովի այրին

78 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս դերասանուհի Անաստասիա Վոզնեսենսկայան,- հունվարի 14-ին հայտնել է Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի մամուլի ծառայությունը։Անաստասիա Վոզնեսենսկայան առավել հայտնի է «Гараж» և «Майор Вихрь» ֆիլմերում խաղացած դերերով, սակայն նա նախընտրում էր թատրոնի բեմը։

Վոզնեսենսկայան ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի դպրոցը, իսկ 1963 թվականին ամուսնացել է իր դասընկերոջ՝ Անդրեյ Մյագկովի հետ, որի հետ ապրել է 57 տարի։

1965 թվականին Վոզնեսենսկայան սկսեց իր կարիերան «Սովրեմեննիկ» թատրոնում, իսկ ավելի ուշ տեղափոխվեց Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոն։

Դերասանուհու դեբյուտը կինոյում կայացել է 1966 թվականին։ Նա առավել հայտնի է «Майор Вихрь» ֆիլմում ռադիոօպերատոր Անյա Ռադիոնովայի դերով։

Նրա մասնակցությամբ ֆիլմերից հիշարժան է նաև «Гараж» ֆիլմում խաղացած շուկայի տնօրենի դերը: Վոզնեսենսկայան խաղացել է նաև «Կայարան երկուսի համար» ֆիլմում, սակայն ամենաշատ դերերը նա մարմնավորել է թատրոնի բեմում:

ԻIնչպես հայտնի է դարձել KP.RU-ին, ժողովրդական արտիստուին մահացել է կորոնավիրուսի հետևանքով։ Դեկտեմբերի 20-ին Անաստասիա

Վալենտինովնան հանձնել է Covid-19-ի թեստ Մոսկվայի շրջանի կլինիկաներից մեկում։ Թեստի արդյունքը դրական է եղել։ Մի քանի շաբաթ դերասանուհին պայքարում էր հիվանդության դեմ, սակայն չկարողացավ ապաքինվել դրանից։
Դիտվել է 14709անգամ
Վերջին լուրեր