17 / Հունվար / 2022 : 09-25

Ինչպես վարվել դատարկ շշի հետ․ Հայկ Սարգսյանի եղբոր տիկտոկյան «խորհուրդները» (տեսանյութ)

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, ով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի, առավել հայտնի «Շիշ բռնողի» եղբայրը, Tik-tok-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութը «խրատական» բնույթի է, և վերաբերում է քաղաքի մաքրությանը։ Այսպես, Նաիրի Սարգսյանը տեսանյութում նախ ցույց է տալիս, թե ինչ պետք է անել պլաստիկ ջրի շիշը, երբ այն արդեն դատարկ է։ Սարգսյանն այն մեքենայի պատուհանից դուրս է նետում։ Հաջորդ տեսարանում նա արդեն մի քանի հոգու հետ մաքրում է կեղտոտ տարածքը։ Տեսանյութը նկարահանվել է Սարալանջի ճանապարհին։

Ինչ խոսք գովելի է, որ վարչապետի օգնականը «հայտնի» է նաև Tik-tok-ում, կրկնակի գովելի է նրա՝ քաղաքի ու բնության նկատմամբ տածած սերը, բայց առնվազն զարմանալի է, որ հենց շշի օրինակով է նա «խրատներ» տալիս։ Ի վերջո, ինչպես հիշյալ կեղտոտ տարածքում, այնպես էլ քաղաքի այլ հատվածներում նկատելի է աղբ, որտեղ բացի շշից, ինչ ասես որ չկա»,- գրում է Irakanum. am-ը։

Տեսանյութը ստորև։
Դիտվել է 66721անգամ
Վերջին լուրեր