17 / Հունվար / 2022 : 10-11
Կիևը Ռուսաստանին մեղադրել Է ուկրաինական պետական կայքերի վրա կիբեռգրոհների համար

Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարությունը պնդում է, որ ամեն ինչ մատնանշում է երկրի պետական մարմինների կայքերի վրա վերջերս կատարված կիբեռգրոհներին ՌԴ-ի իբր առնչությունը, տեղեկացնում «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ուկրաինայի անվտանգության խորհուրդը և երկրի ազգային ոստիկանությունը ավելի վաղ քրեական գործ են հարուցել պետական մարմինների կայքերի վրա կիբեռգրոհների փաստով և հետաքննություն են անցկացնում: Երկրի իրավապահ գերատեսչություններում հայտարարել են դրան ՌԴ-ի իբր մասնակցության մասին։
«Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ բոլոր ապացույցները ցույց են տալիս, որ կիբեռգրոհի հետևում կանգնած է Ռուսաստանը», - ասված է նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Թվային փոխակերպման նախարարությունը կոչ է արել ուկրաինացիներին խուճապի չմատնվել, բոլոր անձնական տվյալները գտնվում են պետռեեստրներում հուսալի պաշտպանության տակ, հավելել են այնտեղ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է Ռուսաստանի հասցեին մեղադրանքները ՝ կապված ուկրաինական պետական մարմինների կայքերի վրա վերջերս իրականացված կիբեռգրոհների հետ: Նրա խոսքով` «Ռուսաստանը ոչ մի կապ չունի այդ կիբեռգրոհների հետ»։
Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվային հայտնի է այն հայտարարությունների մասին, թե իբր կիբեռգրոհների հետևում կանգնած է եղել Ռուսաստանը, սակայն դա «հերթական անապացույց մեղադրանքն է» ՌԴ-ի հասցեին: Նա հավելել է, որ «մենք գրեթե սովոր ենք այն բանին, որ ուկրաինացիները ամեն ինչի համար մեղադրում են Ռուսաստանին, նույնիսկ իրենց երկրում վատ եղանակի»:
Դիտվել է
3295անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...