Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունվար / 2022 : 09-32

ՄԱԿ-ը կոչ է արել աշխարհին պատրաստվել հաջորդ համավարակին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) ժամանակ հորդորել է աշխարհին պատրաստվել հաջորդ համավարակին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պետք է հաջորդ համավարակին նախապատրաստվենք` ներդրում անելով մշտադիտարկման, վաղ հայտնաբերման և յուրաքանչյուր երկրում արագ արձագանքման ծրագրերի մեջ, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հեղինակությունն ուժեղացնելու համար», - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Գուտերեշը նաև կոչ արել է արդար և հավասար պայմաններում պայքարել ներկայիս COVID-19 համավարակի դեմ:

Նա հիշեցրել է, որ ԱՀԿ-ն ավելի վաղ հրապարակել էր ռազմավարություն, ըստ որի՝ պետք է պատվաստեր աշխարհի բնակչության 40 տոկոսը մինչև 2021 թվականի վերջը և 70 տոկոսը՝ մինչև 2022 թվականի կեսերը։ Գուտերեշը խոստովանել է, որ մարդկությունը դեռ հեռու է այդ նպատակներից։

«Դա ամոթալի է, բայց բարձր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումների մակարդակը յոթ անգամ ավելի բարձր է, քան աֆրիկյան երկրներում: Մեզ պետք է արդարություն պատվաստանյութերի բաշխման հարցում, հենց հիմա»,- ընդգծեց նա։
Դիտվել է 54407անգամ
Վերջին լուրեր