18 / Հունվար / 2022 : 17-09

Ադրբեջանցիների Արցախի որոշ գյուղեր ազատ մուտք գործելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ Արցախի ԱԱԾ

Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին, այս մասին ասվում է Արցախի ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ, որտեղ մասնավորապես նշված է․

«Հարգելի քաղաքացիներ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում «ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու» վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հետևել միայն պաշտոնական լրահոսին»։
Դիտվել է 9622անգամ
Վերջին լուրեր