20 / Հունվար / 2022 : 11-29
Վարդենիսի զորամասից անհետացած զինծառայողը շրջափակման մեջ լինելու մասին sms է ուղարկել ընկերոջը
«Վարդենիսի տարածաշրջանում 2021 թվականի մայիսի 18-ից անհետ կորած ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի պապիկը՝ Լավրենտի Աղաբաբյանը, համոզված է՝ թոռանը ադրբեջանցիներն են առեւանգել:
«Իր հետ եղած տղերքը իրեն վերջին անգամ տեսել են զուգարան գնալիս ու էլ չեն տեսել, դրանից հետո կորել է. էդ տեղից շատ երեխեք են կորել, մենակ մերը չի»,- Aravot.am-ին պատմեց Լավրենտի Աղաբաբյանը՝ մասնավորեցնելով, որ այդ տեղանքը մոտ է պետական սահմանն անարգել անցած ու առաջ եկած ադրբեջանցիների գտնվելուն:
Անհետացած զինվորի մորը՝ Լիլիթ Աղաբաբյանին, այս տեղեկությունը հայտնի չէ, նա մեզ հետ զրույցում ասաց, որ որդու անհետանալուց հետո հանդիպել է նրա ծառայակիցներին, հրամանատարին, բայց ամեն մեկը մի բան է ասում:
Մեր զրուցակցի խոսքով՝ մինչեւ հիմա նրան չի հաջողվել որդու հետ ծառայող մտերիմ ընկերոջը հանդիպել կամ հետը խոսել, հեռախոսահամարն իրեն չեն փոխանցում ու միշտ հայտնում են, թե դիրքերում է. «Լավ, այդ տղան մի անգամ դիրքերից չիջա՞վ»։
Կորած զինծառայողի վերջին հեռախոսազանգը եղել է մայիսի 14-ի երեկոյան մորը, վերջինիս խոսքով՝ որդին շատ հանգիստ է խոսել, որեւէ վախ, մտավախություն մայրը չի զգացել որդու ձայնից:
Լիլիթ Աղաբաբյանը չի հավատում պաշտոնական տվյալներին, թե որդին մայիսի 18-ին է անհետացել, ինքը վստահ է, որ որդին մայիսի 14-ից է կորել, որովհետեւ վերջին անգամ այդ օրն է իրեն զանգել ու չէր կարող չորս օր մոտը հեռախոս ունենալ ու չզանգել իրեն: Տիկին Աղաբաբյանի ձեռքի տակ է նաեւ որդու ու նրա ընկերոջ նամակագրությունը, որտեղ որդին հայտնել է, որ շրջափակման մեջ են ու չգիտի՝ իրենց կարող են այդտեղից ազատել, թե ոչ:
«Ի՞նչ հիմքով են պաշտոնապես ասում, թե գերի չէ, եթե չեն տեսել՝ տղաս ո՞ւր է գնացել, որ ժամին է կորել: Բա առանց գումար, առանց որեւէ մեկի աջակցության ո՞ւր է այսքան ամիս»,-ասում է մայրը: Լիլիթ Աղաբաբյանին հասած տեղեկությունների համաձայն՝ որդին զորամասում միջադեպ է ունեցել սպայի հետ: «Կոնֆլիկտ ունեցել է ինչ որ սպայի պատվի չառնելու համար, քանի անգամ պատմել է այդ կոնֆլիկտի մասին, հրամանատարությունն էլ անհետանալուց հետո մեզ ասել է, որ տղաս վախեցել է դիրքեր բարձրանալ, բայց չեմ հասկանում՝ վախեցող երեխեն երկու գիշեր մենակ քնապարկի մեջ ինչպես է դիրքերից 200 մետր ներքեւ քնել:
Շատ հակասություններ կան»: Ավելի վաղ կորած զինվորի պապիկը մեզ հետ զրույցում ասել էր, թե թոռանը հրամանատարը պատժել է դիրքեր չբարձրանալու համար ու մի քանի օր թողել, որ մենակ քնի ժայռերի ու քարերի արանքում:
Դիտվել է
228070անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...