20 / Հունվար / 2022 : 18-03

«Հայաստանը մեր երեխան է և բոլորիս կարիքն ունի»․ Ալին Մասվելյան

«Երկու բառով ասե՞մ՝ ելե՛ք, եկե՛ք»,- ասում է ՀայExpress նախագծի հյուր՝ Հալեպ բրենդի համահիմնադիր, BuyArmenian հարթակի գործադիր տնօրեն Ալին Մասվելյանը՝ խոսելով Հայաստան վերադարձի և այստեղ բիզնես գործունեություն իրականացնելու մասին։

Ալին Մասվելյանը մեծ սիրով է խոսում Հայաստանի մասին․ «Հայաստանը մեր երեխան է, ինքը բոլորիս կարիքն ունի, ինքը սիրելու կարիք ունի, որ մեծանա, որ աճի»։ Արդեն հաջողված բիզնեսի համահիմնադիրը խոսել է նաև դժվարությունների մասին, որոնց հանդիպել և հաղթահարել է։

ՀայExpress նախագիծը ստեղծվել է Ելակետ լրատվականի ու Բարձունք ՀԿ համագործակցությամբ և պատմում է Հայաստան վերադարձած մարդկանց հաջողած նախագծերի մասին, որոնցից մեկն էլ Հալեպն է։

Մանրամասները՝ տեսանյութում։
Դիտվել է 10908անգամ
Վերջին լուրեր