22 / Հունվար / 2022 : 11-59

Նոր սահմանափակումներ․ Այսօրվանից հանրային և ժամանցի վայրեր մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել հետևյալը

Տեսչական մարմինները և Ոստիկանությունը զգուշացնում են, որ այսօրվանից՝ հունվարի 22-ից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել՝

կամ՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,
կամ՝ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք,
կամ՝ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
Խախտումների դեպքում տնտեսավարող սուբյեկտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։
Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։
Դիտվել է 65522անգամ
Վերջին լուրեր