26 / Հունվար / 2022 : 11-12
«Եթե Ռուսաստանը գնա այս ճանապարհով, ռուս մայրերի շատ որդիներ տուն չեն վերադառնա». Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Պուտինին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ պատրաստ է կրկին խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքի ֆոնին և զգուշացրել է հետևանքների մասին։ Նրա ելույթը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։
Ջոնսոնը նշել է, որ մեծ և հզոր Ռուսաստանը զորքեր և տանկեր է կուտակում հարևանի սահմանին՝ ներխուժման ակնհայտ սպառնալիքով, ուստի ուկրաինացիներն ունեն բոլոր բարոյական և օրինական իրավունքները՝ պաշտպանելու իրենց երկիրը:
Ըստ Ջոնսոնի՝ նրանց դիմադրությունը կլինի համառ, իսկ արյունահեղությունը համեմատելի կլինի Չեչնիայի կամ Բոսնիայի առաջին պատերազմի հետ, կամ ցանկացած այլ հակամարտության, որը Եվրոպան տեսել է 1945 թվականից ի վեր:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ ոչ ոք չի շահի նման աղետից։
«Ամիսներ շարունակ Բրիտանիան աշխատել է Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների հետ ամբողջ Եվրոպայում՝ նման աղետից խուսափելու համար:Մենք ձգտել ենք համատեղել երկխոսությունը զսպման հետ՝ ընդգծելով, թե ինչպես Արևմտյան միացյալ դաշինքը արգելող գին կպահանջի Ռուսաստանի ցանկացած ներխուժման համար Ուկրաինա, այդ թվում՝ ծանր տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ, և միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք, ինչպես միշտ, ազնիվ դիվանագիտության միջոցով լուծել Ռուսաստանի ցանկացած օրինական մտահոգություն:
Դեկտեմբերի 13-ին ես խոսել եմ նախագահ Պուտինի հետ և ասել, որ հարևանի վրա ցանկացած հարձակման կհետևեն Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ, Ուկրաինային պաշտպանելու հետագա քայլեր և ՆԱՏՕ-ի ներկայությունը՝ արևելյան մեր դաշնակիցներին պաշտպանելու համար: Ճշմարտությունն այն է, որ եթե Ռուսաստանի նպատակը ՆԱՏՕ-ի ուժերին հեռու պահելն է իր սահմաններից, ապա Ուկրաինա ներխուժելն ավելի հակաարդյունավետ լինի:Բայց եթե նախագահ Պուտինը ընտրի արյունահեղության և կործանման ուղին, նա պետք է գիտակցի, որ դա կլինի և՛ ողբերգական, և՛ ապարդյուն, և մենք չպետք է թույլ տանք նրան հավատալ, որ նա հեշտությամբ կարող է Ուկրաինայի մի փոքր հատվածը վերցնել, քանի որ դիմադրությունը կատաղի կլինի: Եվ եթե Ռուսաստանը գնա այս ճանապարհով, ռուս մայրերի շատ որդիներ տուն չեն վերադառնա», - ասել է Ջոնսոնը:
Դիտվել է
31901անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...