Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հունվար / 2022 : 09-06

Աստղագուշակ հունվարի 27-ի համար

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե 24 ժամն էլ է քիչ, որպեսզի կարողանաք ավարտին հասցնել բոլոր գործերը: Իսկ դա նշանակում է, որ սիրելիի համար, գրեթե,ժամանակ չի մնա ձեր առօրյայում: Փորձեք ամեն ինչ անել նրան չնեղացնելու համար:

ՑԼԵՐ

Այսօր պետք չէ շատ խոսեք սիրելիի հետ: Ձեր լռությունն ավելի շատ բան կասի: Միմյանց հետ զրուցեք աչքերի եւ հայացքի միջոցով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սիրելիից այսօր որեւէ անակնկալ սպասեք: Նա կարդարացնի ձեր սպասելիքները: Այնպես որ` լավ կլինի դուք էլ առավոտից սկսած նրան նվիրեք ձեր անկեղծ եւ գեղեցիկ ժպիտը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք ձեզ ձեր սիրելիից ավելի խելացի եւ բանիմաց կզգաք, անգամ եթե դա այդպես չէ: Ինչեւէ օգտվեք ձեր ինքնավստահությունից եւ այն կիրառեք սիրելիի հետ հարաբերությունները բարելավելու մեջ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ մի այնպիսի աշխարհ կներկայացի, որը ձեզ միանգամից դուր կգա եւ դուք կցանկանաք այնտեղ մնալ հավետ: Սակայն մինչ վերջնական որոշումը կայացնելը հիշեք, որ հաճախ գովազդն ու իրականությունը միմյանց չեն համապատասխանում:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելիի հետ լուրջ խոսացություն կունենաք եւ կսկսեք խորհել ձեր անցյալի, ներկայի եւ ապագայի մասին: Լավ կլինի, որ գրառումներ կատարեք եւ դրանք կիրառեք հետագայում:


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք ընտրություն կատարել սիրելիի եւ ընտանիքի միջեւ: Աշխատեք այնպես անել, որ կողմերից ոչ մեկ չնեղանա ձեր որոշումից:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հանուն ձեզ ցանկացած խենթության պատրաստ կլինի: Դա, իհարկե, լավ է, բայց աշխատեք չափերը չանցնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ մի փոքր անպատասխանատվությամբ եք վերաբերվում ձեր անձնականին եւ կցանկանաք դիմել որոշակի փոփոխությունների: Բայց հիշեք` ցանկացած որոշում կայացնելիս շատ կարեւոր է խորհրդակցել սիրելիի հետ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր լավ կլինի կրիայի կամ խխունջի պես թաքնվեք ձեր խեցիի տակ եւ այնտեղից դուրս չգաք: Ձեզ նեղացնելը շատ դժվար կլինի, հատկապես, ձեր սիրելիի համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր լավ կլինի ձեր փորձով կիսվեք ավելի փոքր սերնդի ներկայացուցիչների հետ: Օրինակ, նրանց կարող եք որեւէ օտար լեզու սովորեցնել: Սակայն պետք չէ ամեն ինչ միանգամի սովորեցնել, այլապես նրանք ոչինչ չեն կարողանա հասկանալ:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի հասկանա, թե ինչու են փոխվել ձեր հարաբերությունները: Նա դա կփորձի պարզել ձեզանից` հուսալով, որ ապագայում ամեն ինչ լավ կլինի:
Դիտվել է 48395անգամ
Վերջին լուրեր