Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հունվար / 2022 : 10-23

Ռուսաստանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի պատասխանն իր առաջարկած անվտանգության երաշխիքների վերաբերյալ

Ռուսաստանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի պատասխանն իր առաջարկած անվտանգության երաշխիքների վերաբերյալ
ՌԴ Դաշնությունների խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվում է ընդունել ԱՄՆ-ի պատասխանն իր առաջարկած անվտանգության երաշխիքների վերաբերյալ, քանի որ Մոսկվան չի կարող բավարարվել նման պատասխանով, գրում է РИА Новости-ն։

«Նրանց պատասխանը մեզ չի կարող բավարարել։ Մենք չենք ընդունի նման պատասխանը»,- ասել է Ջաբարովը։

Բացի այդ, նա նշել է, որ դրանով պետությունները գնում են ուղիղ առճակատման, ինչպես նաև ցույց են տալիս գլոբալ առճակատման իրենց պատրաստակամությունը։
Դիտվել է 13270անգամ
Վերջին լուրեր