27 / Հունվար / 2022 : 13-34

Հայաստանում կտրուկ աճում է «Օմիկրոնով» վարակվածների թիվը․ Ավանեսյան (տեսանյութ)

Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ։ Այսօր ՀՀ կառավարության նիստում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում։ Ինչ վերաբերում է հիվանդացածների շրջանում հոսպիտալացման դեպքերին, այն տատանվում է 5-6 տոկոսի շրջանակներում։ Այսինքն` հիվանդացածների միայն 5-6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման, ինչը, կարելի է ասել, միակ ուրախալի լուրն է»,– ասաց նախարարը։

Ավանեյանը մեկնաբանությամբ` հոսպիտալացման դեպքերի ցածր թվին նպաստում են ինչպես պատվաստումները, այնպես էլ շտամի առանձնահատկությունները։
Առողջապահության նախարարի դիտարկմամբ` վարակված քաղաքացիները հիմնականում օմիկրոնը տանում են ասիմպտոմ կամ հարբուխի տեսքով։

Չնայած դրան` նախարարը վստահեցրեց, որ կորոնավիրուսի բուժման մեջ ընդգրկված 6 հիվանդանոցներում անհրաժեշտության դեպքում կավելացվի մահճակալային ֆոնդը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Դիտվել է 20397անգամ
Վերջին լուրեր