03 / Մայիս / 2020 : 11-05

Հասնելով գյուղ՝ պարզում ենք, որ գյուղի մեծահարուստներն են ընդգրկվել ցուցակում․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գրառումներիցս մեկի տակ համարձակվել են կասկածի տակ դնել աջակցության տրամադրմանս օբյեկտիվությունը և իմ պատրաստակամությունը , որը ցուցաբերել եմ տարիներ շարունակ և շարունակելու եմ անել՝ անկախ կարգավիճակից, պաշտոնից և կցանկանամ հրապարակել մեկ տեղեկատվություն, որը նաև պահանջ է բոլոր գյուղապետերին, համայնքապետերին, քաղաքապետերին և վարչական ղեկավարներին:


Որպես կանոն, փորձում եմ անբարեխիղճ համայնքապետերից ցուցակներ չուզել, բայց հանգամանքները դասավորվեցին այնպես, որ մի քանի գյուղից ստիպված եղանք:

Հասնելով գյուղ՝ պարզում ենք, որ գյուղի մեծահարուստներն են ընդգրկվել ցուցակում , այն ինչ նույն գյուղում կային ծայրահեղ աղքատության մեջ ապրող բազմազավակ ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք:

Մեր որոշմամբ՝ բոլոր այն գյուղերում որտեղ համարձակվել էր խաբել մեզ գյուղապետը, փնտրել և հայտնաբերել ենք ընտանիքների, որոնք ծայրահեղ կարիքի մեջ են, ունեն աջակցության կարիք և տրամադրել ենք մոտ մեկ ամսվա սնունդ:


Այս գործելաոճը շարունակվելու է և որքան էլ այս կամ այն անձինք փորձեն ինքնահաստատվել, միևնույն է չենք տրվելու այդ ավելորդ խոսակցություններին:


Շարունակելու եմ հնարավորությանս չափ աջակցել, բայց իրականում այդ աջակցության կարիքն ունեցող անձանց :
Վե՛րջ թայֆայական մտածողությանը:


Հերթական չափաբաժնի բաժանումից հետո առավել համապարփակ կներկայացնեմ»:

Դիտվել է 59096անգամ
Վերջին լուրեր