28 / Հունվար / 2022 : 13-43

Եթե նորից ապավինենք Աստծուն, կկարողանանք վերականգնել մեր բանակի վաղեմի փառքը. լեգենդար «Քյոխ» (տեսանյութ)

Հայոց զինված ուժերի կազմավորման օրվան ընդառաջ ինձ համար մեծ պատիվ էր Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ պարգեւատրվել «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի լեգեհդար հրամանատար, գնդապետ Կարեն Ջալավյանը՝ «Քյոխ»-ը։

«Մեր ազգին կմաղթեմ, որ դեմքով շրջվենք դեպի Աստված, զորացնենք մեր հավատքը, որ կարողանանք դիմակայել մեծ փորձությունների։ Ցավոք, 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով մենք ունեցանք նաեւ կենդանի ուժի մեծ կորուստներ, տարածքների կորուստներ, որովհետեւ հեռացել էինք Աստծուց։ Եթե նորից ապավինենք Աստծուն, կկարողանանք վերականգնել մեր բանակի վաղեմի փառքը»,- ասաց Կարեն Ջալավյանը։


Տեսանյութը՝ ստորև։
Դիտվել է 36097անգամ
Վերջին լուրեր