Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Հունվար / 2022 : 09-03

Աստղագուշակ հունվարի 31-ի համար

Խոյ

Այսօրվա իրադրությունը կարող է Խոյերին ժամանակավորապես շեղել ուղուց, կանգնեցնել խնդիրների լաբիրինթոսի և տարօրինակությունների շղթայի առջև: Հնարավոր է գործընկերոջ ոչ տիպիկ պահվածք, խճճվածություն զգացմունքներում և համակրանքներում: Որոշ Խոյեր կբախվեն վերջին ինտրիգների, նախկինում թույլ տված թուլությունների հետևանքների հետ: Այսօր չարժե որևէ մեկի վրա հույս դնել, ցանկալի է չեղյալ հայտարարել գնումները, գործարքները:

Ցուլ

Այսօրվա ընդհանուր ֆոնը Ցուլերի համար բարենպաստ է, սակայն շատ պահեր չեն ունենա անհրաժեշտ որոշակիություն: Կարող են իրենց գագաթնակետին հասնել կասկածները, կրիտիկական կետին հասնել հակասությունները, նույնիսկ վերջնական որոշման ընդունումից հետո բացառված չեն տատանումները: Անհանգստության պատճառ կարող է լինել ներդաշնակության, հավասարակշռության, անվտանգության անբավականությունը:

Երկվորյակ

Դեպքերի ընթացքի վրա Երկվորյակներն այսօր միայն մասամբ կկարողանան ազդել: Օրվա գլխավոր առաջադրանքը հավասարակշռության և արդարության պահպանումն է: Իրավիճակը միանշանակ չէ, կարևոր դեմքերի դիրքորոշումը կարող է առանձնանալ երկակիությամբ, գաղտնիությամբ, պատասխանատվությունից խուսափելով: Ձեր և ձեր նախագծի անվտանգությունն ապահովելու համար արժե նախազգուշական միջոցառումներ անցկացնել:

Խեցգետին

Այսօր բախտը Խեցգետինների կողմից է և օգնում է դուրս գալ տհաճություններից: Ինչպիսի տարօրինակ պատմության մեջ էլ որ ընկնեք, անձամբ ձեզ համար ամեն ինչ լավ կավարտվի: Օրը հակում է ռոմանտիկայի, գունավորված կլինի շփման, ժամադրության, հրաժեշտի զգացմունքներով: Տնից հեռու հնարավոր է կարոտ: Բացառված չէ հիասթափություն որոշ սպասումներում: Ովքեր դեռևս պատրաստ չեն հրաժարվել իրենց իդեալներից, կարող են հարցի լուծումը թողնել ավելի լավ ժամանակների:

Առյուծ

Առյուծներին օրը կօգնի ընտրություն կատարել: Չարժե ձեզ թուլություն և կուրություն թույլ տալ կարևոր գործերում: Չարժե հավատալ նաև պարզ համընկնումներին: Ժամանակն է մոռանալու անվերադարձելի պարտքերի, բաց թողած հնարավորությունների մասին և հրաժեշտ տալ նրանց, ովքեր հիասաթափեցրել են: Իրական արժեքներն արժե պահպանել, խստացնել վերահսկողությունը, գաղտնիության աստիճանը:

Կույս

Կույսերի համար օրը վտանգավոր է արտաքին պարզությամբ և քողարկված թակարդներով: Հաջողությամբ հետևելով նրբություններին՝ կարող եք խոշոր թերություն աչքաթող անել: Գայթակղությունները կարող են գալ ընդհանուր միջավայրից, մտերիմ և քիչ ծանոթ մարդկանցից: Արժե հիշել, որ գաղտնին վաղ թե ուշ հայտնի է դառնալու: Անվտանգ չէ դերերով փոխվելը, միջնորդի, փաստաբանի, պատասխանատու դեմքի դերում հանդես գալը:


Կշեռք

Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս բացառել նախաձեռնությունները, հրաժարվել ակտիվության ավելցուկից, իջեցնել սպասումների սահմանագիծը, զսպել հավակնությունները: Հանգամանքների դեմ պայքարելու փորձն անհրաժեշտ արդյունք չի տա, իսկ համեստ նվաճումների համար գինն անհամաչափ բարձր կլինի: Արժե հաղթահարել ցրվածությունը, ընկճվածությունը, հիվանդությունը, ձգտել պահպանել ցուցումները, մասնագիտական և բժշկական պահանջները:

Կարիճ

Կարիճների համար օրը բարենպաստ է զգացմունքային առումով, սակայն այնքան էլ հաջող չէ գործնականով: Ինտուիցիան ձեզ ճիշտ ելք կհուշի սիրային գործերում, ստեղծագործական կամ գեղագիտական ոլորտներում, ինչ-որ անձնական հարցում, սակայն կարող է անզոր լինել նյութական, տեխնիկական, բժշկական ոլորտներում: Մեծանում է բազմագործոն առաջադրանք լուծելիս թակարդն ընկնելու հավանականությունը: Ընտրություն կատարելու հարցում վճռական դեր կարող է խաղալ օգուտի և վնասի հավասարակշռությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը հիշեցնում են, որ վատ խաղաղությունը բարի վեճից լավ է, և խորհուրդ են տալիս համաձայնել խելամիտ զիջումների: Ամենահարմար պահը չէ ուժային որոշումների, դաժանության և ագրեսիայի դրսևորման համար, հատկապես, եթե խոսքը մտերիմների կամ նրանց մասին է, ովքեր ձեզանից թույլ են: Չարժե պայքարել ձեր սկզբունքների և տարածքների համար, ավելի լավ է գալ համաձայնության, որը տվյալ պահին գոհացնում է բոլոր կողմերին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ չեն տալիս այսօրվա համար նախաձեռնություններ ծրագրել: Չնայած ցանկացած ջանքի՝ տեղաշարժերը քիչ հավանական են: Լճացման պատճառ կարող են լինել ձեր սեփական տատանումները, անորոշ արտաքին պայմանները, անհրաժեշտ մարդկանց դիրքորոշման բացակայությունը կամ անհստակությունը: Որպես փոխհատուցում կարելի է ստանալ հետաքրքիր տպավորություններ:

Ջրհոս

Ջրհոսները ստիպված կլինեն որպես իրողություն ընդունել գործերում հստակության, հարաբերություններում թափանցիկության ժամանակավոր բացակայությունը: Արժե նաև հաշտվել ուշացման, թյուրիմացության, սխալի, ինչ-որ բան ստուգելու, վերադարձնելու, փոխանակելու անհնարինության փաստի հետ: Չարժե ազատություն տալ կասկածներին, կիսվել մտքերով. ենթադրությունները կարող են սխալ դուրս գալ, թեմաները՝ ոչ ակտուալ:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում թուլանալ և կորցնել զգոնությունը: Փորձությունների շղթան կմոտենա ավարտին, սակայն դեռևս մեծ է սխալ թույլ տալու հավանականությունը: Օրը կարող է պատրաստել երկակի, անհեթեթ իրավիճակներ, ստիպել ձեզ տեսնել ձեր սխալները: Ցանկալի է բացառել պայմանավորվածությունները, փոխանակման գործողությունները, գնումները, նոր պատասխանատվությունը, չտրվել քողարկված սադրանքներին:

Դիտվել է 31927անգամ
Վերջին լուրեր