Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Հունվար / 2022 : 11-32

Լազարևն Անի Լորակին խանդել է հայ տղայի պատճառով (լուսանկար)

Հայտնի ռուս երգիչ Սերգեյ Լազարևը խանդել է իր աստղային ընկերուհուն՝ Անի Լորակին։ Այդ մասին հայտնի է դարձել է Լորակի Instagram-ի
Օրերս թողարկվել է «Մայրցամաք» երգը, որը կատարել են Անի Լորակը (իրական անունը՝ Կարոլինա Քուեկ) և Արտյոմ Կաչերը (Արտյոմ Քոչարյան)։

Դրան արձագանքել է նաև երգչուհու ընկերը՝ Լազարևը։

«Կարոլինա, ես, իհարկե, խանդում եմ, բայց շնորհավորում եմ զուգերգի կապակցությամբ», - գրել է նա։

Լորակը շնորհակալություն է հայտնել երգչին՝ սրտի տեքսով «էմոջի» ուղարկելով։

Հիշեցնենք, որ Անի Լորակին ու Սերգեյ Լազարևին կապում է երկարատև, ամուր բարեկամությունը։ Լուրեր էին պտտվում, որ նրանք սիրավեպ են ունեցել։ Ավելին, ասում էին, որ հենց Լորակն է Սերգեյի որդուն՝ Նիկիտային լույս աշխարհ բերել, սակայն ավելի ուշ այդ ասեկոսեները հերքվել են։
Դիտվել է 79940անգամ
Վերջին լուրեր