Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Հունվար / 2022 : 17-43

Dolce & Gabbana-ի աքսեսուարի վրա նկատել են «Следствие вели...» նախագծի վարող Լեոնիդ Կանեւսկու «պատկերը»

«Следствие вели...» հայտնի հաղորդման երկրպագուները հաղորդավար Լեոնիդ Կանեւսկու պատկերը գտել են իտալական Dolce & Gabbana ապրանքանիշի նոր պայուսակների վրա, հայտնում է 360.tv-ru-ն՝ վկայակոչելով աստղի ինստագրամյան էջը։

Նորաձեւության տան պայուսակի վրա երեք տղամարդ է պատկերված մուլտիպլիկացիոն ոճով։ Բոլոր կերպարներն էլ գլխարկ են կրում, բեղեր ունեն եւ խիտ հոնքեր, դասական հագուստ են կրում։ Պայուսակի արժեքը կազմում է մոտավորապես 197 հազար ռուբլի։

Կանեւսկին իր էջում հրապարակել է աքսեսուարի լուսանկարը։ «Եվ որտե՞ղ դիմեմ հոնարարի համար»,- հրապարակումը մակագրել է նա։

Երկրպագուները մեկնաբանություններում սկսել են կատակել եւ թանկարժեք իրը գնելու ցանկություն են հայտնել։

Դիտվել է 55970անգամ
Վերջին լուրեր