01 / Փետրվար / 2022 : 13-04

Հայաստանում «Օմիկրոն» շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ

Ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանում #Covid_19-ի նոր Օմիկրոն շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ: Yelaket.am-ը տեղեկացավ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից։

Օմիկրոնն արտահայտվում է սեզոնային գրիպին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով.

չոր հազ և կոկորդի ցավ,քթի փակվածություն կամ քթից արտադրություն,թուլություն,գլխացավեր,մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°, երբեմն ավելի բարձր,գոտկատեղի ցավեր:




Երկրում տիրող լարված համաճարակային իրավիճակում կարևոր է լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոնները,
իսկ առաջին ախտանշանների դեպքում՝ դիմել տեղամասային բժշկին՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու և հետագա բարդություններից խուսափելու համար:

Եվ իհարկե, չենք մոռանում, պատվաստվել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ խթանիչ #բուստեր դեղաչափն ապահովում է պաշտպանության բարձր մակարդակ, այդ թվում նաև Օմիկրոն շտամի դեպքում:
Խթանիչ պատվաստումը կանխարգելում է հիվանդության ծանր ընթացքը, նվազեցնում հոսպիտալացման և մահվան ռիսկը:

Պատվաստվե՛ք և եղե՛ք պաշտպանված:
Դիտվել է 17397անգամ
Վերջին լուրեր