01 / Փետրվար / 2022 : 15-21
«Մերօրյա հերոսները». Հրետանային դիվիզիոնի 21 հերոսներից մեկը՝ Ռուբեն Պողոսյանը
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մերօրյա հերոսների անունները բժշկական բուհում հավերժ են, նրանց հիշատակը՝ վառ:
Հանուն հայրենիքի կյանքը զոհած հերացիականների շարքում ևս մեկ անմահացած հերոս է...
ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Ռուբեն Պողոսյանը, որը ծառայության էր անցել Արցախի զորամասերից մեկում՝ որպես հրետանու նշանառու, 44-օրյա պատերազմի ընթացքում ակտիվ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին՝ առաջնագծի թեժ կետերում` Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Ջրական (Ջաբրայիլ), Արա լեռ, (Ջուվառլու):
Զինակից ընկերների և Ռուբենի հմուտ նշանառման շնորհիվ նրանց առջև դրված մարտական խնդիրը կատարվել են պատշաճ՝ հակառակորդին պատճառելով զրահատեխնիկայի, հրետանային, կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստներ։
Հրետանային դիվիզիոնի 21 հերոս տղաներից մեկը՝ Ռուբեն Պողոսյանը, զոհվել է 2021 թվականի հոկտեմբերի 12-ին, Հադրութի շրջանի Վարանդա կոչվող հատվածում: Ռուբենն իր ընկերների հետ թշնամու դեմ կռիվ է տվել միասնաբար, անմահացել՝ հերոսաբար: Պատերազմից 1 տարի անց՝ 2021թ.նոյեմբերի 2-ին, նրա և իր 10 ընկերների աճյունները փոխանցվել է հայկական կողմին: Ռուբեն Պողոսյանի աճյունը հարազատները հողին են հանձնել դեկտեմբերի 3-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում, Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող Ռուբեն Արսենի Պողոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:
Մերօրյա հերոսը ծնունդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր:
Սովորել է Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև Մարուսյա Սաղումյանի անվան ավագ դպրոցում: Ավարտել է նաև Բերդի արվեստի դպրոցը։ Տիրապետում էր արևելյան մարտարվեստին: Նա առաջնորդվում էր Գարեգին Նժդեհի`«Ասպետ եղիր նախ անձի՛դ նկատմամբ» խոսքերով, որն էլ դարձավ նրա անմահության ուղին»:
Դիտվել է
24782անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...