Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Փետրվար / 2022 : 10-06


Պուտինն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինըհեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում է Կրեմլը:

«Պուտինը Ջոնսոնի հետ զրույցում ընդգծել է ՆԱՏՕ-ի անպատրաստ լինելը՝ ադեկվատ արձագանքելու ռուսական կողմի մտահոգություններին: Պուտինը Ջոնսոնին հայտարարել է, որ Կիևը խրոնիկ սաբոտաժի է ենթարկում Մինսկի համաձայնությունները»,- հայտնել է ՏԱՍՍ-ը: Կողմերը քննարկել են նաև ՌԴ անվտանգության ամրագրված երաշխիքների երկարատև իրավական ապահովման հարցը:
Դիտվել է 5757անգամ
Վերջին լուրեր