03 / Փետրվար / 2022 : 13-23

Արձանագրված դրական դեպքերի 4 %-ը կարիք ունի հոսպիտալացման. Անահիտ Ավանեսյան

«Մեր համակարգը, ըստ նախագծված պլանի, անցնում է հերթական հոսպիտալային մահճակալների ծավալմանը և համակարգն այս պահին էլ լարված ռեժիմով է աշխատում՝ պատշաճ կերպով կազմակերպելու մեր բնակչության թե՛ կանխարգելումը, թե՛ բժշկական օգնության կազմակերպումը»,-կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և տեղեկացրեց, որ դրական դեպքերի 4 %-ը կարիք ունի հոսպիտալացման:

Ներկայացնելով պատվաստումների ցուցանիշները՝ նախարարն ասաց, որ 18 տարին լրացած քաղաքացիների շրջանում առաջին դեղաչափը ստացած քաղաքացիները կազմում են 46.3 %, և ամբողջական պատվաստում է ստացել 37 %-ը:

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ այսօր արձանագրված 4388 դեպքերից հոսպիտալացված է 1533 քաղաքացի, որոնցից միայն 256-ը կամ 16.6 %-ն է պատվաստված և կարևորեց երրորդ դեղաչափի ստացման հարցը:
Դիտվել է 5484անգամ
Վերջին լուրեր