04 / Փետրվար / 2022 : 12-40

Մարտի 15-ից կարգելվի ծխելը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա

2022 թվականի մարտի 15-ից արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ):

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Դիտվել է 31159անգամ
Վերջին լուրեր