04 / Փետրվար / 2022 : 18-55
Թելման Իսմայիլովը ստիպել է Աբրահամ Ռուսոյին համբուրել իր ձեռքերը

Բժշկական փաստաթղթերի համաձայն՝ Ռուսոյի մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, ինչպես նաև բազմաթիվ վնասվածքներ: Գրում է armeniasputnik-ը։
Չերկիզովյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը ստիպել է հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոյին համբուրել իր ձեռքերը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այսօր նման տեղեկություն են հայտնել Մոսկվայի Պրեսնենսկի դատարանում՝ 2004 թվականին արտիստի առևանգման գործը քննելիս։
«Դատաքննության ընթացքում պարզվել է, որ Թելման Իսմայիլովը կոպիտ է վարվել Ռուսոյի հետ, նվաստացրել է ու ստիպել համբուրել իր ձեռքերը, ստիպել է ընկերների համար երգել մասնավոր երեկույթներում։ Առևանգման օրը թիկնապահները ծեծել են նրան՝ մինչև գիտակցության կորուստը, Ռուսոյին հարկադրել են համագործակցել»,- գործակալությանը հետ զրույցում ասել է երգչի փաստաբան Անդրեյ Ալեշկինը։

Նա ավելացրել է, որ ըստ բժշկական փաստաթղթերի՝ Ռուսոյի առողջությանը ծանր վնաս է հասցվել։ Նրա մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ:
Ամբաստանյալի աթոռին է Զաուր Մարդանովը, որը արտիստի առևանգման երրորդ ենթադրյալ մասնակիցն է: Սակայն, ըստ օրենքի, մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում նա նույն ճակատագրին կարժանանա, ինչ մյուս երկու հանցակիցները՝ նա կազատվի իրական պատժից վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։
Դատարանը պարզել է, որ 2004 թվականի հունվարին Իսմայիլովը կանչել է Ռուսոյին մոսկովյան «Պրահա» ռեստորան, որտեղ այլ անձանց հետ ծեծի է ենթարկել, իսկ հետո ուղարկել իր առանձնատուն: Այնտեղ նրա մարդիկ ստիպել են Ռուսոյին չեղյալ հայտարարել բոլոր համերգներն ու «նրա հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել` նրա պայմաններով էստրադային գործունեություն վարելու համար»:
Ներկայում Թելման Իսմայիլովը արտասահմանում թաքնվում է,որովհետև մեղադրվում է սպանություններին մասնակցելու համար: Վերջերս նա քաղաքական ապաստան է ստացել Չեռնոգորիայում։
Դիտվել է
55352անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...