Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Փետրվար / 2022 : 09-26

Փետրվարի 5-ի աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք այնքան թեթեւամիտ կլինեք, որքան թույլ կտա ձեր տարիքն ու սոցիալական կարգավիճակը։ Իհարկե, սիրելիի հետ հիմարություններ եւ խենթություններ միշտ էլ կարելի է անել, եւ դա իսկապես հաճելի է, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

ՑԼԵՐ

Եթե մտադիր եք տրվել ալիքներին, ապա պատրաստ եղեք նաեւ փոթորկի։ Այսօր աստղերը հուշում են վճռական քայլեր անել, որքան էլ դժվար լինի ձեզ համար։ Ցանկալի է նաեւ խորհրդակցել ձեր սիրելիի հետ։ Չէ որ Նրա կարծիքը շատ կարեւոր է ձեզ համար։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք հավանաբար երկար կխորհեք՝ փորձելով ճիշտ եւ տեղին որոշում կայացնել։ Սակայն աստղերը հուշում են, որ կարող եք նաեւ վստահել ձեր ինտուիցիային, ինչպես նաեւ ձեր սիրելի անձնավորության, քանի որ այսօր նրանք չեն դավաճանի ձեզ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելու օր է։ Ձանձրալի եւ դժվար օրվանից խուսափելու համար ինչ-որ օգտակար եւ հաճելի գործով զբաղվեք։ Օրն ավելի հետաքրքիր կլինի, եթե այն անցկացնեք Նրա հետ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեզ շրջապատող մարդիկ այսօր սկսելու են հետաքրքրվել, թե ինչով եք զբաղված այս պահին եւ ինչ ապագա պլաններ ունեք։ Բայց աստղերը խորհուրդ են տալիս չբարձրաձայնել դրանք, քանի որ ավելորդ ուշադրությունը կարող է խանգարել ձեզ։ Ձեր ապագա ծրագրերը նույնիսկ Նրա համար են դեռ գաղտնի։

ԿՈՒՅՍԵՐ

Եթե չբավարարված եք ձեզ զգում, ուրեմն այսօր հնարավորություն ունեք ազատվելու այդ զգացողությունից՝ անկեղծ խոսելով ձեր սիրելի էակի հետ։ Միայն չփորձեք շատ արմատական միջոցներով հասնել դրան։


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր հարաբերություններում ամենաթաքնված եւ քողարկված երեւույթները կբացահայտվեն ձեզ համար։ Հուսանք, այդ ամենը հօգուտ ձեզ կլինի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Անիմաստ է շարունակել վիճել Նրա հետ, եթե ձեր փաստարկները բավականին ճշգրիտ չեն։ Այսօր ստիպված եք լինելու ընդունել ձեր սխալը եւ որքան շուտ անեք դա, այդքան ավելի արագ այն կմոռացվի ստեղծված իրավիճակը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր կարծիքը Նրա մասին կփոխվի։ Սակայն պետք չէ անհանգստանալ, քանի որ մեղավորը տրամադրությունն է։ Վաղն ամեն ինչ կընթանա իր հունով։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեզ չի հաջողվի պահպանել ձեզ համար սովորական դարձած կյանքի ռիթմը։ Ամբողջ օրն առանց հանգստանալու աշխատելու եք եւ անգամ Նրան տեսնելու ժամանակ չեք ունենա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Կերեք, երգեք եւ ուրախացեք։ Մի փորձեք այսօր աշխատել, քանի որ օրը ձեզ տրված է հանգստանալու համար։ Դուք արժանի եք դրան։ Վայելեք այն ձեր սիրելի հետ։

ՁԿՆԵՐ

Չփորձեք այսօր միջամտել ինչ-որ մեկի գործերին՝ նույնիսկ ձեր սիրելի անձնավորության։ Այսօր ձեր աջակցությունն ու օգնության հասնելու փորձերը չեն գնահատվելու։

Դիտվել է 27503անգամ
Վերջին լուրեր