Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Փետրվար / 2022 : 17-02


Դիվերսիոն խմբի ներթափանցում չի եղել. ՊՆ–ն հերքում է Սոթքի վերաբերյալ լուրերը

Տեղեկություններ են տարածվել, թե Սոթքի հանքավայրի դիրքերում դիվերսիոն ներթափանցում է եղել։

Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Իրավիճակը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,–ասացին ՊՆ–ից։

«Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ ինչպես հիմա, այնպես էլ կեսօրին հանքավայրում իրավիճակը հանգիստ է եղել։

«Աշխատանքներն ընթանում են իրենց հունով»,–ասաց Գրիգորյանը` հավելելով, որ որևէ աշխատակից, բնականաբար, չի տարհանվել։

Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ դեռ չի կարողացել ճշտել` որքանով են լուրերը համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով` ավելի շատ «սուտ աղմուկ» է եղել։

«Գուցե ինչ–որ թեթևակի բան է եղել ու կանխվել է, բայց հիմա չեմ կարող ո՛չ ժխտել, ո՛չ էլ հաստատել լուրը։ Սոթքի հանքի աշխատակիցներին տարհանել են` աշխատողներն են ասել»,–ասաց Ավետյանը։

«Հրապարակը» քիչ առաջ գրել էր, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դիրքեր: Թերթին այդ մասին տեղեկացրել էին հանքի աշխատակիցները։


Դիտվել է 17054անգամ
Վերջին լուրեր