Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Փետրվար / 2022 : 19-03

Պուտինը վստահեցրել է, որ չի նախաձեռնի Ուկրաինայում հակամարտության սրում, դա կարևոր է. Մակրոն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ չի նախաձեռնի Ուկրաինայում հակամարտության սրում, դա կարևոր է, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Երկուշաբթի օրը Մակրոնը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը տևել է ավելի քան հինգ ժամ։ Երեքշաբթի Ֆրանսիայի նախագահը ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Երեկ մենք մտքեր փոխանակեցինք նախագահ Պուտինի հետ անվտանգության և ռազմական հարցերի շուրջ, նա ինձ ասաց, որ չի նախաձեռնի սրացում (Ուկրաինայում հակամարտությունը): Կարծում եմ, որ դա կարևոր է»,- ասել է Մակրոնը Կիևում Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Դիտվել է 8868անգամ
Վերջին լուրեր