Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Փետրվար / 2022 : 17-46

Երեք տարի առաջ ես չունեի վարսեր, այսօր կրկին փարթամ վարսերով եմ. Անի Քոչարի նոր հարցազրույցը

«Հազարան բլբուլ» հաղորդաշարի հերթական հաղորդման հյուրն է լրագրող Անի Քոչարը։

«Երեք տարի առաջ ես չունեի վարսեր, այսօր կրկին փարթամ վարսերով եմ»,-նշեց Անի Քոչարը, պատմելով այն մասին, թե ինչպե՞ս հաղթահարեց ծանր հիվանդությունը՝ քաղցկեղը, և ընդգծեց, որ այն մարդիկ, ովքեր լսում են իրենց հիվանդության ախտորոշումը` երբեք չհանձնվել, զենքերը վայր չդնել այլ պայքարել մինչև վերջ։

«Փառք տիրոջը, Աստված ինձ հնարավորություն տվեց ապրելու։ Ինչպես հաղթահարեցի՝ ինձ ուժ էր տալիս պայքարելու իմ որդին, նրա հանդեպ մեծ պատասխանատվություն ունեի»,-նշում է Անի Քոչարը։

Նշենք, որ Անի Քոչարը ավելի երիտասարդ տարիքում զբաղվել է մոդելինգով։ Նա նաև անդրադրձավ մի շարք այլ կարևոր հարցերի։

Ավելի մանրամասն՝ ստորև ներկայացվող տեսանյութում:

Դիտվել է 78752անգամ
Վերջին լուրեր