12 / Փետրվար / 2022 : 11-05

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում փետրվարի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ

Հայաստանում փետրվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 404 հազար 805 դեպք, որից 370 հազար 272-ը`առողջացած, 8157-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 հազար 807 բուժառու:


Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 7249 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2402 նոր դեպք, առողջացել է 4610 քաղաքացի, արձանագրվել է մահվան 12 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 819 հազար 20-ի:
Դիտվել է 27595անգամ
Վերջին լուրեր