Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Փետրվար / 2022 : 17-13

Մակրոնը ՊՇՌ թեստ չի հանձնել՝ մտավախություն ունենալով, որ ՌԴ-ում կունենան իր ԴՆԹ-ի նմուշը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մոսկվա այցելության ժամանակ, նախքան Պուտինի հետ հանդիպումը, հրաժարվել է Ռուսաստանում ՊՇՌ թեստ հանձնել, քանի որ մտավախություն է ունեցել, որ դա անելու դեպքում Ռուսաստանում կունենան իր ԴՆԹ-ի նմուշը։

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Մակրոնին մոտ կանձնած իր աղբյուրին։ Ֆրանսիայի նախագահի կողմից թեստ հանձնելուց հրաժարվելը հանգեցրել է անվտանգության հավելյալ միջոցների կիրառմանը՝ ձեռքսեղմումը հանվել էր արարողակարգից, բանակցություններն էլ ընթացել են վեց մետրանոց սեղանի շուրջ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ որոշ առաջնորդներ թեստերի փոխանակության իրենց կանոններն ունեն եւ Մոսկվայում ըմբռնումով են մոտենում։ Դա նորմալ պրակտիկա է աշխարհում, սակայն այդ դեպքում գործողության են դրվում Ռուսաստանի նախագահի եւ նրա հյուրերի առողջության պաշտպանության հավելյալ արարողակարգային միջոցառումները։
Դիտվել է 22831անգամ
Վերջին լուրեր