Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մայիս / 2020 : 13-03

Կարող է նոր ավելի ուժեղ, տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Մենք շարունակում ենք հայտնաբերել, թեստավորել, մեկուսացնել, բուժել պացիենտներին: Այսպես կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է: Այս մասին  այսօր հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

«Կան երկրներ, որոնք արդեն չեն հետևում, թե ումից է վարակը եղել, ում են վարակել, սահմանափակվում են «հայտնաբերել-թեստավորել-բուժել» երեք քայլերով: Մենք դեռ 4-ն էլ իրականացնում ենք: Ես չեմ կարող ասել, թե մենք երբ կհասնենք մյուս քայլին, իսկ մինչ այս պահը փորձում ենք գտնել հետագիծը: Իհարկե լինում են դեպքեր, երբ առաջնային աղբյուրը չենք գտնում, սակայն գործողություններն իրականացվում են»,-ասել է նա:

Թորոսյանը նշեց, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունն աստիճանաբար ավելանում է, դեռևս այն տանելի է. «Սակայն բեռի մեծացմանը զուգընթաց, մենք պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց բուժօգնության։ Մեր հիմնական նպատակը դա է աjս պաhի դրությամբ»:

«Սարքերի, մահճակալային ֆոնդի, դեղորայքի, բժշկական անձնակազմի մասով այս պահին կարծես թե պակասի խնդիր չունենք: Քաղաքացիների անհատական պատասխանատվությունը պետք է օգնի, որ մենք չունենանք հակառակ պատկերը: Եթե  խստագույն կանոնները չպահպանվեն, կարող է նոր ավելի ուժեղ, տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն, ինչը չի ուզում որևէ երկրի ղեկավարություն, բնակչություն, առողջապահական համակարգ: Սակայն, եթե պարետատան կողմից սահմանված կանոնները չպահենք, հենց դա է լինելու սցենարը։ Պետք է ազգովի պայքարենք այս մարտահրավերին՝ տանը, աշխատավայրում, խանութներում, փողոցում փակ տարածքներում»:

Դիտվել է 40467անգամ
Վերջին լուրեր