Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Փետրվար / 2022 : 17-14

«Moderna»-ի չբացված սրվակների պիտանելիության ժամկետում փոփոխություն է կատարվել. ԱՆ

Հետգրանցումային փոփոխություն

«Մոդեռնա» ընկերության արտադրության Սպայկվաքս (Spikevax, նախկինում՝ COVID-19 Vaccine Moderna) պատվաստանյութի պիտանիության ժամկետն առաջին կիրառման թույլտվությամբ հաստատված էր 7 ամիս, որից հետո արտադրողը շարունակել է կայունության հետազոտությունները և արձանագրել, որ որակական ցուցանիշները ևս 2 ամիս անփոփոխ են մնում:

Yelaket.am-ըայս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այս փաստն ընդունվել է նաև պատվաստանյութի կիրառման թույլտվություն տրամադրած իրավասու մարմինների կողմից (ՄԲ, ԱՄՆ, ԵՄ)՝ որպես հետգրանցումային փոփոխություն:

Այսպիսով, Սպայկվաքս պատվաստանյութի չբացված սրվակների պիտանիության ժամկետը 7 ամսից փոխվել է 9-ի` -25ºC-ից -15ºC պահպանելու պայմաններում:

Միաժամանակ, որոշվել է երկամսյա երկարաձգումը տարածել մինչև 2022 թվականի փետրվարն արտադրված սերիաների վրա, ինչը կիրառելի է բոլոր երկրներում, նաև` Հայաստանում առկա պատվաստանյութի համար:
Դիտվել է 12703անգամ
Վերջին լուրեր