Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մայիս / 2020 : 13-59

Հայաստանում 3 պացիենտի մոտ բուժվելուց հետո կրկին կորոնավիրուս է հայտնաբերորվել են. Արսեն Թորոսյան


 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի կրկնության դեպք: Այս մասին Ազգային ժողվոում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Խոսքն այն մասին է, որ կորոնավիրուսով վարակված պացիենտը բուժվել է, սակայն երկրորդ անգամ ևս վարակվել է:

«Դժբախտաբար, դեպքեր գրանցվել են, այդ թվում՝ Հայաստանում: Բայց հիմա ակադեմիական մեծ դեբատ է ընթանում: Մենք ամեն օր թարմ գիտական ինֆորմացիա ենք ստանում՝ արդյո՞ք դա կրկնակի վարակ է, թե պարզապես եղել է վիրուսի ապաակտիվացում, հետո ակտիվացում: Իսկ ամենահավանականը վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքներոմ, երբ վիրուսը չի բազմանում, սակայն նրա ՌՆԹ-ն առկա է բջիջներում և մենք թեստավորման ժամանակ հայտնաբերում ենք:

Ամեն դեպքում մեր ունեցած դեպքերը երեքն են կամ չորսը: Նրանք որևէ գանգատ, սիմպտոմ չունեն, սակայն նրանց մոտ դուրս գրումից հետո նորից վիրուս է հայտնաբերվել: Մենք նրանց կրկին մեկուսացրել ենք, որպեսզի հավանական վարակումը կանխարգելենք»,-ասաց նա։

«Նման դեպքեր արձանագրվել են նաև Չինաստանում, Հարավային Կորեայում: հենց Հարավային Կորեայում էին եկել եզրահանգմանը, որ դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում է բերանի խոռոչի հյուսվածքներում, որը ՊՇՌ-ով հայտնաբերվում է»,-նշեց նախարարը:

Թորոսյանի խոսքերով, հաշվի առնելով այն, որ հարցը դեռևս պարզված չէ, նույնիսկ վարակվելուց ու առողջանալուց հետո պետք է պահպանել կանոնները. «Չգիտես, թե ինչ հայտնագործություն վաղը տեղի կունենա: Ես սա ասում եմ ընդհանուր տրամաբանության մեջ»:

Նա  հորդորեց ամեն դեպքում վարակված և լավացած լինելու դեպքում պահպանել անվտանգության կանոնները:

 

Դիտվել է 16662անգամ
Վերջին լուրեր