15 / Փետրվար / 2022 : 15-41

Ռուսաստանը համը հանումա. ինչ անում են՝ չի հարձակվում

«Ռուսաստանը համը հանումա. ինչ անում են՝ չի հարձակվում: Ամերիկա-խախլանդյան դաշինքը ամեն կերպ պատրաստվել է. մեռած խաղաղ բնակչության մասնակցությամբ կինոները արդեն նկարված են, մեռելների հոնորարները՝ բաժանված, ամենայն հավանականությամբ արդեն մոնտաժված է գնդակահարված ուկրաինացի երեխայի էպիզոդը, որտեղ միայն նրա ոտքերն են երևում ու թեդդի արջուկն է առաջին պլանում ընկած՝ գլուխը վառված, թևը կտրված... անգամ զոհերի թիվն են էդ մարդիկ հայտնել՝ 50.000:
Ավելին, բիդոնը կլոունին մանրամասն պատմել է, թե ինչպես են ավարի ենթարկելու Կիևի կենտրոնը:

Իսկ Պուտինը լկտիաբար չի հարձակվում: Արևմուտքի ներվերն է սղոցում: Երկինք թռած գներով նավթ ու գազ է վաճառում իրենց գլխին սարքած խամաճիկ եվրոպայի վրա, ասում է Ուկրաինայի հետ պատերազմը մեզ համար հավասար է քաղաքացիական պատերազմի: Գերեզման կհասցնի բիդոնին իր եվրաճորտերով: Պուտինը հենց այդ էլ պլանավորում է. առանց պատերազմ գերեզման հասցնել էդ խեղկատակներին: Բայց ամենացնցողը դրա կողմնակի էֆեկտն է հայկական որոշ շրջանակների վրա:


Սրանք բիդոնից բեթար ինֆարկտի եզրին են: Հավասար ոռնացել են, հավասար կինոյի սցենար են գրել, հավասար դոշի մազերն են փիտռել, տասնյակ ծաղկեպսակներ են առել, որ ուկրաինական դեսպանատան հայաթում դնեն, էլ տիկնիկ, էլ սրտիկ, էլ մոմեր, որ զոհված ուկրաինացի երեխեքի համար լացեն Երևանի կենտրոնում... բայց ռուսները չեն հարձակվում ու վերջ:

Սլավոն երեխեքը չեն մեռնում ու վերջ:

Եվս մեկ շաբաթ այս անորոշության մեջ՝ և Երևանի Վուդրո Վիլսոնի անվան սրտաբանական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում մի մահճակալին երեք պացիենտ է պառկած լինելու: Արա դե խփեք, արդեն ոչ փողա մնացել, ոչ ներվ...»։

Դավիթ Ասլանյանի ֆեյսբուքյան էջից
Դիտվել է 56360անգամ
Վերջին լուրեր