Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Փետրվար / 2022 : 16-45

Պուտինը կատակել է՝ կարդալով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «հարձակման» օրվա մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեմն անգամ կատակում է՝ կարդալով տեղեկություններն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «հարձակման» ամսաթվի մասին, քանի որ անհնար է դրան ըմբռնումով մոտենալ, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Գիտե՞ք, դժվար է ըմբռնումով մոտենալ, բայց երբեմն անգամ կատակում է, խնդրում իմանալ, թե որեւէ տեղ չի հրապարակվել արդյոք պատերազմն սկսելու ճիշտ ժամը, որովհետեւ, իսկապես, փաստացի մոլագար այսպիսի տեղեկատվական խելագարությունը, որն այս հաշվով տեղի է ունենում, անհնար է ըմբռնումով ընկալել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Պուտինը վերաբերվում այն բանին, որ Արեւմուտքում պարբերաբար նշում են ռուսական ներխուժման օրերը։

Պեսկովը փետրվարի 16-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի իբր հնարավոր հարձակման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մասին տեղեկությունն անվանել է աննախադեպ Եվրոպայում լարվածության թեժացման իմաստով։


«Իսկապես, դրանից ամբողջ աշխարհն է ցնցման մեջ ընկնում, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ միանգամայն աննախադեպ տեղեկատվական քարոզչություն Եվրոպայում լարվածություն սադրելու եւ հրահրելու իմաստով»,- նշել է Պեսկովը։

Պեսկովը ցուցադրական եւ որեւէ բանի վրա չհիմնված հիստերիկա է անվանել արեւմտյան երկրների պահվածքը՝ ռուսական հարձակումների մասին պնդումների հետ միասին՝ նշելով, որ այդպիսի բառեր ասելը «միանգամայն կործանարար գործելակերպ է»։ «Մենք դա համարում ենք միանգամայն կործանարար գործելակերպ, շատ վատ գործելակերպ, հենց այնպես նման բառեր «շռայլել» եւ ինչ-որ մեկին մեղադրել այն բանում, թե ինչ-որ մեկն ինչ-որ մեկի դեմ պետք է հարձակվի, դիվանագետների տարհանում հորինել, հայտարարել, թե դեսպանություններում ոչնչացնելու են սարքավորումներն ու կտրելու են հեռախոսալարերը եւ այլն, սա ինչ-որ ցուցադրական հիստերիկա է, որը, բնականաբար, ոչ մի բանի վրա չի հիմնվում»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Դիտվել է 25764անգամ
Վերջին լուրեր