16 / Փետրվար / 2022 : 11-53

Թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել․ հայտնի է անունը․ Արցախի ՊԲ

«Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:

Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ներկա պահին օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է»,-հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դիտվել է 74503անգամ
Վերջին լուրեր