Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Փետրվար / 2022 : 14-32

Արտաշատի ծննդատանը ‹‹փոքրիկ հսկա›› է լույս աշխարհ եկել․ Բարի բախտ Հուսիկին (լուսանկար)

Yelaket.am-ը Արտաշատի ԲԿ-ից տեղեկացավ, որ Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը ‹‹փոքրիկ հսկա›› է լույս աշխարհ եկել. 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով տղան ընտանիքի առաջին երեխան է, ծնվել է բնական ճանապարհով։

«Oրը սկսում ենք բարի լուրով

Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը ‹‹փոքրիկ հսկա›› է լույս աշխարհ եկել. 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով տղան ընտանիքի առաջին երեխան է, ծնվել է բնական ճանապարհով: Ծնողները բնակվում են Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրում: Փոքրիկին անվանակոչել են պապիկի պատվին՝ Հուսիկ: Մեր փորձառու բուժաշխատողների շնորհիվ՝ ծննդաբերությունը հաջող է ընթացել, մայրն ու երեխան իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից:

Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկ Հուսիկի լույս աշխարհ գալու առթիվ՝ մաղթելով նրան և մոլորակի բոլոր մանուկներին խաղաղ ու կապույտ երկինք, երջանիկ և ուրախ մանկություն»։

Լուսանկարը՝ Արտաշատ ԲԿ-ի
Դիտվել է 136293անգամ
Վերջին լուրեր