04 / Մայիս / 2020 : 14-59

Հայաստանում կարող ենք ունենալ 500 հազար վարակված մարդ, հազարավոր մահեր, դա շատ հավանական սցենար է. Արսեն Թորոսյան


 «Եթե մենք կարողանանք հետևել աշխատանքի վայրում, ընտանիքում, փողոցում, տարբեր միջավայրերում պահպանել կանոնները, մեզ կհաջողվի հարմարվել, առաջ շարժվել։ Իսկ եթե չկարողանանք պահպանել, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ, օրինակ, Հայաստանում կվարակվի 500 հազար քաղաքացի, տասնյակ հազարավորները կհոսպիտալացվեն, կլինեն հազարավոր մահեր» Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Թորոսյանը հայտարարեց, որ այդ սցենարն այդքան էլ քիչ հավանական չէ, «բազմաթիվ երկրներում այդպես է»։  

«Բարեբախտաբար դա մեզ մոտ չի եղել՝ հուսով եմ թե՛ մեր ժողովրդի զգոնության, թե՛ սահմանափակող միջոցառումների շնորհիվ: Այդ ամեն ինչը պետք է պահել: Եթե չկարողացանք պահել, ունենալու ենք անխուսափելի վատ սցենարներ»,-ասաց նախարարը:

Թորոսյանի խոսքով, բոլոր միջոցների և վարքագծի նորմերի պահպանման, կարելի է հուսալ, որ հաջորդ գարնանից կորոնավիրուսը կամ կնահանջի կամ կունենա փոքր տոկոս բնակչության շրջանում կամ կհայտնվի հատուկ դեղորայք կամ պատվաստանյութ։

 

 

Դիտվել է 39183անգամ
Վերջին լուրեր