17 / Փետրվար / 2022 : 11-01

24 մահ․Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում փետրվարի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում փետրվարի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ՝

Հայաստանում փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 411 հազար 878 դեպք, որից 383 հազար 368-ը`առողջացած, 8253-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 հազար 674 բուժառու:


Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 5734 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1723 նոր դեպք, առողջացել է 1668 քաղաքացի, արձանագրվել է մահվան 24 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 846 հազար 177-ի:
Դիտվել է 22908անգամ
Վերջին լուրեր