Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Փետրվար / 2022 : 12-50

ՀՀ-ում քաղաքացիներն արդեն կարող են պատվաստվել «Պֆայզր» պատվաստանյութով. նախարար

Այսօրվանից կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող «Պֆայզր» պատվաստանյութը հասանելի կլինի Հայաստանի բոլոր պոլիկլինիկաներում և պատվաստման շարժական կայաններում:

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բոլորը, ովքեր կցանկանան, կարող են ստանալ այդ պատվաստանյութը: Ովքեր պատվաստվել են, ու առնվազն երեք ամիս անցել է ամբողջական պատվաստումից, կարող են որպես խթանիչ դեղաչափ ստանալ նաև «Պֆայզրը»»,- նշեց նախարարը:

Քաղաքացիները «Պֆայզրով» կարող են պատվաստվել երկուշաբթի օրվանից: Դրանով կարող են պատվաստվել նաև 12-ից բարձր տարիքի անձինք:
Դիտվել է 13071անգամ
Վերջին լուրեր